Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ընդդիմությունը պետք է շտապի, ցանկացած գնով, ցանկացած ձեւով պարտավոր է շտապել

Ընդդիմությունը պետք է շտապի, ցանկացած գնով, ցանկացած ձեւով պարտավոր է շտապել
19.10.2024 | 15:29

ՔՊ-ն սկսել է նախընտրական թատրոնը, ավելի ճիշտ՝ նիկոլն արդեն իրեն գցել է գյուղեգյուղ եւ տնետուն, շուտով նաեւ կտուրների վրա սելֆիներ կանի, ամեն գնով պատրաստ՝ մարդկանց եւս մեկ անգամ խաբել, ստել, մանիպուլացնել։

Էդ փեշակն ունի, բացառապես դա է կարողանում անել։

Եւ էս դեպքում ինքը ինձ համար վաղուց բացահայտված է, ոչինչ դրա արարքներում զարմանալի չէ։ Ես պարզապես շարունակում եմ տխրել, զարմանալ մեր պարզ գյուղացիների, պարզ ու հոգնատանջ քաղաքացիների պահվածքից։

Եւ, չասեք, թե տեղերում նրա շուրջը հատուկ հրահանգով հավաքում են հենց նիկոլմեծարողներին, քանզի նկատում եմ, միշտ չէ այդպես։

Հայ մարդը, պարզ գյուղացին ասելիք ունի, պարզապես, նախ՝ միտքն ու բառապաշարը չի հերիքում ասելիքը տեղ հասցնելու համար, եւ , ապա՝ համարձակությունը։

Իսկ չի հերիքում, որովհետեւ, նախ՝ «ախռաննիկների» եւ գյուղապետի զգոն հայացքի ներքո են, ապա՝ նիկոլն ինքնին այնպիսի բացասական էներգիա է, որից մարդիկ անզգայանում են, նաեւ՝ դրա շուրջը հավաքվում են նրանք, որ դեռ դրա հետ հույս են կապում, նրանք, որ իշխանություն բառից դողում են, նրանք, որ մտածում են, շնից մազ պոկելն էլ օգուտ կարող է լինել։

Իսկ , ամենաէականն այդ հանդիպումներից այն է, որ դա հերթ չի տալիս պարզ գյուղացուն իր միտքն հնչեցնելու եւ ճարպիկ ձեռնաշարժի պես մարդուն քաշում է դեպի մտքի չգոյություն, նույն հարցով․

«Սա աշխատատե՞ղ է, թե ՝ ոչ» բառակույտով խեղճ մարդուն ճզմում է մինչեւ գետին։

Եւ, տարիներով ռուսաստաններում աշխատած մարդը, որ ստիպված վերադարձել է ու դրանից աշխատատեղ է պահանջում, կծկվում է, խեղճանում եւ ստիպված «համաձայնվում» է դրա սատանայական հայացքին եւ խոսքին, ընդունելով, որ «դա աշխատատեղ է», ինքն էլ չհասկանալով, թե կոնկրետ ինչի՞ մասին էր զոռում դա։

Երիցս ճիշտ է Հրանտ Մաթեւոսյանը, որ պնդում էր՝ «որովհետեւ խեղճ ես»։

ՈՒ այս խեղճերին են հավաքվում, կամ, նրանք են հավաքվում նիկոլի այցերի ժամանակ։

ՈՒ, դա մինչեւ վերջ այդ մարդկանց քաշում է ճահիճը՝ ճարպիկ ժանգլյորի պես՝ կար մարդը եւ՝ հոպ, չկա մարդը, կա մի խեղճ, հոգնած, նիկոլահպատակ, որ հետո գյուղամիջում (դրա գնալուց հետո) փորձելու է գյուղապետի հետ լեզու թափել, թե՝ «գո՞հ ես, լա՞վ էի չէ ինձ պահում»։

Իրոք, մենք բոլորս, մեր երկիրը, մեր ընտրողը մի անհատակ կեղտի մեջ ենք եւ շարունակում ենք խորանալ։

Իսկ ընդդիմությունը պետք է շտապի, ցանկացած գնով, ցանկացած ձեւով պարտավոր է շտապել։

Մարգարիտ ԵՍԱՅԱՆ

Հ․Գ․

Վազգեն Սարգսյանը մեկ այլ առիթով ասել է՝ «Մինչ մենք մտածում ենք ըսել թե չըսել, ընել թե չընել, ուրիշները տեսեք թե ուր են հասել»։

Հիմա, մինչ մենք բարոյախրատական բաներ ենք ասում, աղոթում, դանդաղ շտապելով ինչ-որ բաներ անում, նիկոլը հոպ կանի եւ էս անգամ վերջնականապես կուլ կտա ․․երկիրը եւ ժողովրդին․․

19․10․2024

Դիտվել է՝ 2870

Մեկնաբանություններ